Armsport.am-ը գրում է.

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքի «Օլիմպիական ստադիոնում» կայացել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Երկրների պատվիրակությունները օլիմպիական շքերթին մասնակցել են ըստ կորեական այբուբենի հերթականության: Մեր երկրի դրոշակակիրը դահուկավազորդ Միքայել Միքայելյանն էր:

17:08. Եվ ահա, ամենակարևորը: 

Օլիմպիական կրակը վառեց հարավկորեացի նախկին գեղասահորդուհի Յու-Նա Կիմը, որը հանդիսանում է Վանկուվեր-2010-ի օլիմպիական չեմպիոն:

Իսկ Սոչի-2014-ում մարզուհին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` զիջելով միայն ռուս մարզուհուն: Կիմը նաև աշխարհի կրկնակի չեմպիոն է, երկուական անգամ էլ նվաճել է ԱԱ-ի արծաթե և բրոնցե մեդալները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել