«ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն թեժ մրցակ­ցության մեջ են մտել ապագա կոալիցիոն կառավարությունում հնարավորինս մեծ ներկայացվածություն ունենալու համար: ՀՅԴ վերնախավը փորձում է հասնել նրան, որ կառավարու­թյունում գոնե ունենա այնքան ներկայացվածություն, որքան ԲՀԿ-ն, և ստանա առնվազն մեկ փոխվարչապետի պաշտոն, որը նրանք մտադիր են հանձնել ներկայումս տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Լոքյանին: Դաշնակցականները տեղյակ են, որ ԲՀԿ-ն ունենալու է փոխվար­չապետի պաշտոն, և եթե իրենք գոնե համարժեք չստանան, ապա կհամարեն իրենց օրինա­կան շահերը ոտնահարված: Թերևս սրանով են պայմանավոր­ված վերջին մի քանի օրերին դաշնակցության կիսաընդդիմադիր ռևերանսները»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել