operativ.am-ը գրում է

Հաշված ժամերից Հարավային Կորեյաում կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Շուտով օլիմպիական կրակը կհասնի վերջին կանգառ՝ Փհենչհանի «Օլիմպիական ստադիոն» ու կազդարարի Խաղերի սկիզբը:

Փհենչյան-2018-ում Հայաստանն ունի երեք մարզիկ՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Մեր թիմն արդեն մի քանի օր է Փհենչհանում է: Մարզիկները հարմարվում են մրցավայրին, ժամային փոփոխությանը, եւ վերջին մարզումներն անում գլխավոր մեկնարկից առաջ:

Փհենչհանի օլիմպիական խաղերում Հայաստանի թիմից առաջինը կմեկնարկի Կատյա Գալստյանը: ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացնում է մեր մարզիկների մրցելույթների ժամանակացույցը.

Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, 12:30 (Երեւանի ժամանակով)

Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, 13:05

Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, 10:30

Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, 10:00

Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, 05:15

Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, 05:15

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը կկայանա փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել