Գերմանացի մարմնամարզուհին Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել որպես աշխարհի ամենածեր մարմնամարզուհի: Նա 91 տարեկան է և իրեն հրաշալի է զգում: Նա նաև հրաշալի տեսք ունի և մասնակցում է մարմնամարզության մրցույթների:

Նրա վարժություններն ամեն երիտասարդ չէ, որ կարող է անել:

Ջոաննա Կվասը ծնվել է Գերմանիայում:

Նա իր կյանքի մեծ մասը նվիրել է սպորտին: Նա աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի: Ջոաննան սկսել է մարզվել 30 տարեկանում միայն նրա համար, որ մարմինը սպորտային ու լավ վիճակում պահի:

Մինչ 30 տարեկանը նա մասնակցում էր մրցույթների, ստանում կրթություն: Նրա մասին խոսում է ամբողջ աշխարհը, քանի որ այս ծեր տիկինը գերազանցում է մի շարք երիտասարդների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել