Ժամանակները փոխվում են – 2: Ավանդաբար տարվա երկու ամիս, օգոստոսն ու հունվարը Հայաստանում բիզնեսի տեսանկյունից շատ պասիվ ամիսներ են եղել: Օգոստոսի պասիվության հիմնավորումն եղել է «դե քաղաքում մարդ չկա, սաղ արձակուրդ են գնացել», իսկ հունվարինը` «մարդկանց ձեռը փող չկա նոր տարվան տոներից հետո»: Այս «ավանդույթը» կոտրվեց 2017թ. օգոստոսին և 2018թ. հունվարին: Վերջին 24-25 տարվա ընթացքում երբեք չեմ հիշում այսքան ակտիվ, բուռն, դինամիկ օգոստոս և հունվար: Իմ շատ ընկերներ, գործընկերներ, հաճախորդներ անցյալ տարվա օգոստոսինհաճելիորեն զարմացել էին և անակնկալի եկել օգոստոսի աննախադեպ ծավալներից, որը անհամեմատելի է անցյալ տարիների հետ: Անհամբեր սպասում էի հունվարին, թե ինչ շարժ կլինի: Բարեբախտաբար հունվարն էլ եղավ ակտիվ` անցյալ տարիներ հունվարների համեմատ: Եթե այսպես գնա, պասիվ ամիսների ակտիվության ցուցանիշը կդառնա ոչ թե պատահականություն, այլ օրինաչափություն, որը մեր բոլորի շահերից է բխում: ՄԻ բան էլ ավելացնեմ, որ կարևոր է: Սա արդյունք է, որ սպասելը(թող տոները անցնեն, դե շոգա / ցուրտա, մարդիկ հավես չունեն, տեսնենք ինչ կլինի, դե տարվա սկիզբա…) էլ չի ընդունվում: Խրախուսվում է գործելը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել