Հագուստի գնման հանդեպ հետաքրքրության նվազումը կհանգեցնի վաճառքի նվազման և խանութների փակման։ Վերջին 40 տարիներին հագուստի և կոշիկի ձեռքբերման նպատակով ԱՄՆ բնակիչների ծախսերը կրկնակի նվազել են, հայտնում է Bloomberg-ը։

Եթե 1977 թվականին ամերիկյան միջին ընտանիքը այդ նպատակների վրա ծախսել է տարեկան բյուջեի 6.2 տոկոսը, ապա ներկայումս մասնաբաժինը կազմում է ընդամենը 3.1 տոկոս։ Վերլուծաբանները դա կապում են գրասենյակային էթիկայի նորմերի փոխվելու հետ։ Կոստյումներին փոխարինելու են եկել ջինսերը, սվիտերները։

2017 թվականին ամերիկացի գործատուների մոտ կեսը թույլ է տվել աշխատակիցներին գրասենյակում կրել պատահական հագուստ։ Գործնական հագուստի հանդեպ պահանջակի նվազման ևս մեկ հետևանք է դարձել քիմմաքրման շատ կետերի փակումը։

Միաժամանակ փորձագետները նշում են բարձրտեխնոլոգիական ապրանքների հանդեպ պահանջարկի շարունակական աճ։ Սկսած 2010 թվականից ԱՄՆ բնակիչները սարքերի գնման վրա ծախսում են ավելի, քան հագուստի և կոշիկի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել