Ittrend.am-ը գրում է.

Facebook ընկերությունը հունվարի 31–ին 2017–ի ամփոփիչ արդյունքները ներկայացրեց, ըստ որի` ընկերության եկամուտն աճել է 49%-ով, կազմել է մինչև 40 միլիարդ դոլար։ Օրական ակտիվ օգտատերերի թիվը 14%-ով է աճել` հասնելով մինչև 1,4 միլիարդի, բայց սրա հետ մեկտեղ մարդիկ սկսել են ավելի քիչ ժամանակ անցկացնել սոցցանցում, այս ցուցանիշը նվազել է 5%-ով (օրական 55 միլիոն ժամ)։

Պատմում ենք, թե ինչպես է News feed–ում փոփոխություններ մտցնելու Մարկ Ցուկերբերգի ցանկությունը կապված այս ցուցնիշի հետ։

Ի՞նչ է մտադրվել Ցուկերբերգը 

2009–ից սկսած Facebook-ի հիմնադիրը ամեն տարի տալիս է ամանորյա խոստումներ։ Նախորդ տարի նա խոստացել էր այցելել ԱՄՆ–ի բոլոր նահանգներ, վազել 365 միլ, զարգացել Jarvis-ին` իր տան արհեստական ինտելեկտին և սովորել մանդարին լեզուն։ Թվարկվածներից բոլորը նա կատարել է։

Այժմ Ցուկերբերգը հանրային կերպով խոստացել է բարելավել սոցցանցը, պաշտպանել օգտատերերին բռնությունից ու թշնամանքից, թույլ չտալ պետական միջամտություն և ավելացնել սոցցանցում անցկացվող ժամանակի արդյունավետությունը։ «Մեզ համար շատ կարևոր է, որ մեր ծառայությունները ծառայեն, ոչ միայն զվարճալի ժամանցին»,- հայտնել է նա։ Եվ ահա, թե ինչպես է նա պատրաստվում հասնել դրան։

 Ավելի քիչ վիրուսային տեսանյութեր

2017–ի վերջում Facebook-ը սկսել է օգտատերերին ավելի քիչ ցուցադրել վիրուային տեսանյութեր։ Հենց սրա արդյունքում է, որ ընկերության գլխավոր ցուցանիշներից մեկը` սոցցանցում անցկացվող ժամանակը, կրճատվել է։ Օրական 50 միլիոն ժամը, որի մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր նշանակում է 2,14 րոպե աելի քիչ յուրաքանչյուր օգտատիրոջ համար կամ էլ մինուս 5% այն ժամանակից, որ ամբողջ աշխարհում մարդիկ անց են կացնում սոցցանցում։

Բացի այդ, 2017–ի վերջին եռամսյակում վիրուսային տեսանյութերի նվազեցման պատճառով կրճատվել է Միացյալ նահանգների և Կանադայի օրական ակտիվ օգտատերերի քանակը։ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը կանխատեսել էր նման կրճատում և գիտակցաբար են գանցել այդ քայլին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել