Armsport.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» ուժեը կչափի ՊՍժ-ի հետ:

Առաջին հանդիպումը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում: «Marca»-ն հայտնում է, որ խաղի տոմսերը վաճառվել են 37 րոպեում: Այժմ տոմսեր կարելի է գնել միայն վերավաճառողներից: Ամենաթանկն արժե 24000 եվրո:

Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել