Ինչպիսի՞ն եք պատկերացնում գնչուներին՝ մուրացկաններ, խաբեբաներ, երգող ու ոսկյա ատամներո՞վ:

Այս մարդիկ բացարձակ կապ չունեն այդ կերպարի հետ: Ռումինիայում գտնվում է աննման ու զարմանալի մի քաղաք՝ Բուզեսկուն:

Այնտեղ միայն 800 տուն կա, որոնցից յուրաքանչյուրը պատկանում է միլիոնատիրոջ: Ամեն ինչ նորմալէ, եթե հաշվի չառնենք, որ նրանք գնչուներ են: Երկհարկանի տներն այստեղ հազվագյուտ են, դրանք հիմնականում հին են: Սովորաբար այստեղ կառուցում են ավելի բարձրահարկ տներ՝ 3-5 հարկանի վիլաներ:

Չնայած այս անսահման հարստությանը՝ նրանք ապրում են ավանդական ձևերով: Նրանք թաքցնում են, թե որտեղից է իրենց հարստությունը:

Մինչ այսօր նրանց մոտ ընդունված են վաղաժամ ամուսնությունները, որտեղ հարսը կարող է լինել 13-14 տարեկան: Իհարկե, այս դեպքում հարսնացուի կամ փեսացուի ընտրությունը շատ խիստ է անցկացվում և հիմնականում՝ պայմանագրային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել