«Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամանագիր է ստո­րագրել արտահերթ նախագահական ընտրություն անցկաց­նելու մասին, որը, ըստ հրա­մանագրի, տեղի կունենա 2018 թվականի ապրիլի 11-ին: Սա իսկապես ուշագրավ հրամա­նագիր է՝ նկատի ունենալով այն, որ 2018 թվականին Ադրբեջանում նախագահի հերթա­կան ընտրությունը նախատես­ված էր հոկտեմբերի 17-ին:
 
Փաստորեն, Ադրբեջանի նա­խագահ Ալիևը հրամանագրով մի քանի ամիս առաջ է բերում ընտրությունը, ինչը, անկաս­կած, ուշագրավ է: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ Ադրբեջանում ներքին որոշակի իրողու­թյուններո՞վ, որոնք Ալիևին անհանգստություն են պատճառել և մտավախություն, որ մինչև հոկտեմբեր կարող են տեղի ունենալ զարգացումներ և բարդացնել Ալիևի վերարտադրությունը, թե արտաքին գործոններն են բերել այդօրի­նակ մտավախության և, ըստ այդմ, նախագահական ընտրություններն առաջ տալու անհրաժեշտության:
 
Թեև դժվար է, իհարկե, միարժեք ասել, որ Ալիևի հրամանագի­րը պայմանավորված է զուտ մտահոգություններով ու մտա­վախություններով, որ հոկտեմ­բերին վերարտադրվելը կարող է ավելի բարդ ու դժվար լինել, քան ապրիլին:
 
Մյուս կողմից՝ Ալիևն, իհար­կե, այդպիսի մտահոգության կամ մտավախության պատճառ թերևս ունի: Բանն այն է, որ բավականին բարդ է թե՛ Ադրբեջանի ներքին իրավի­ճակը, սոցիալ-տնտեսական կացությունը, թե՛ իրավիճակը արտաքին միջավայրում, տա­րածաշրջանում, Մերձավոր Արևելքում: Բանն այն է, որ այդ իրողություններում պար­բերաբար աշխուժանում են դիտարկումները՝ կապված այն բանի հետ, որ զարգացումնե­րը կարող են ապակայունաց­ման բերել նաև Բաքվում, այս­պես ասած՝ «արաբական գար­նան» սինդրոմի մշտական առկայության համատեքստում:
 
Դրան զուգահեռ՝ բավականին ուշագրավ իրավիճակ է նաև հարևան Իրանում, որը մեծ ազդեցություն ունի Ադրբե­ջանի հանրային կարևոր շրջանակների վրա: Զուգահեռ բավական անորոշ և հակա­դիր խաղ է նշմարվում Ռուսաստան-Թուրքիա ֆորմատում, որի, այսպես ասած, մետաս­տազներ են նկատվում Սիրիայում ռուսների վրա ակտիվա­ցած պարբերական հարձա­կումների տեսքով: Իր հերթին հետաքրքիր իրավիճակ է ուր­վագծվում Կենտրոնական Ասիայում, որտեղ Բաքվի գլխավոր դաշնակից դիտվող Ղազախստանի նախագահ Նազարբաևը բաց տեքստով կոչ է անում Միացյալ Նահանգ­ներին ակտիվ լինել տարա­ծաշրջանում, որտեղ մի կող­մից  Չինաստանն է հարևան, մյուս կողմից՝ Ռուսաստանը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի և Նահանգների հարա­բերությունը բավականին լար­ված է, և Բաքուն մեկ անգամ չէ, որ Վաշինգտոնին մեղադրել է հայամետ դիրքորոշման հա­մար: Այդ համատեքստում նա­և առանցքային է Վիեննայի օրակարգը, որից Բաքուն խու­սափում է արդեն մոտ երկու տարի, և որը, ըստ էության, ամերիկյան օրակարգ է՝ թե­լադրված նաև Ապրիլյան պա­տերազմում Բաքվի անհաջո­ղությամբ և այդ անհաջողու­թյունն, այսպես ասած, ինստիտուցիոնալ կերպով ամրագրե­լու ամերիկյան մտադրու­թյամբ, ինչը սկզբունքորեն կփոխի կովկասյան անվտանգության համակարգը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել