Ներկայացնում ենք շոկոլադով-կաթնոշոռով դեսերտի բաղադրատոմս:

Շախմատաձև տորթ

Բաղադրիչները խմորի համար՝

  • 50 մլ կաթ
  • 2 թ/գ կակաո
  • 150 գ կարագ
  • 180 գ ալյուր
  • 3 ձու
  • 1 թ/գ փխրեցուցիչ

Բաղադրիչները կրեմի համար՝

  • 4 ձու
  • 120 գ շաքարի փոշի
  • 700 գ կաթնաշոռ
  • 200 գ թթվասեր
  • 125 գ կարագ
  • 2 ճ/գ ալյուր
  • 1 ճ/գ վանիլի էքստրակտ

Բաղադրիչները գլազուրի համար՝

  • 100 գ շոկոլադ
  • 50 գ կարագ

Կարող ես թթվասերը յոգուրտով փոխարինել, վանիլի էքստրակտը՝ վանիլային շաքարավազով: Կաթնաշոռն ավելի լավ է՝ միջին յուղայնության լինի:

Պատրաստումը՝

1. Կաթը, կակաոն, շաքարավազը և կարագը լցրու կաթսայի մեջ և դիր կրակի վրա, մինչև բոլոր բաղադրիչները հալվեն: Խառնիր: Երբ զանգվածը համասեռ դառնա, վերցրու կրակի վրայից, թող սառչի:

2. Սառը զանգվածին ավելացրու ալյուր, փխրեցուցիչ և ձվերը: Խառնիր հարիչով ցածր արագությամբ կամ ձեռքի հարիչով:

3. Թխելու ձևամանի վրա փայլաթիթեղ կամ պերգամենտ դիր: Լցրու խմորը և հավասարաչափ տարածիր: Դիր մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցը 25 րոպեով:

4. Նշված ժամկետի ավարտին հանիր վառարանից: Թող սառչի, հանիր ձևամանի միջից, թող էլի սառչի:

5. Կաթնաշոռով կրեմի համար կարագը հարիր շաքարի փոշու և դեղնուցների հետ:

6. Մաս-մաս ավելացրու կաթնաշոռը և թթվասերը: Հարիր, մինչև համասեռ զանգված ստացվի:

7. Հարիր սպիտակուցները, ավելացրու կաթնաշոռով զանգվածին: Կարող ես վանիլի էքստրակտն ավելացնել և ամենը լավ խառնել: Դիր սառնարանը:

8. Շոկոլադե բիսկվիթը կտրտիր նույն լայնության 10 հավասար շերտի:

9. Թխելու ձևամանի վրա կերակրի թաղանթ կամ պերգամենտ դիր: Շերտերը դիր միմյանցից նույն հեռավորության վրա:

10. Շարքերի մեջտեղի ազատ տարածքը կաթնաշոռով կրեմով լցրու:

11. Երկրորդ շերտը դիր: Հիմա կաթնաշոռով կրեմի վրա դիր շոկոլադե շերտերը: Բաց մասերը կրեմով լցրու:

12. Ջրի գոլորշու վրա հալեցրու կարագը և շոկոլադը, ավելի լավ է օգտագործել կաթնային և սև հավասար քանակությամբ: Քսիր տորթի վրա և այն դիր սառնարանը 30 րոպեով:

Եթե չես ուզում գլազուր օգտագործել, կարող ես շոկոլադ քերել և լցնել տորթի վրա: Թղթից շերտեր կտրտիր և դիր տորթի վրա: Քառակուսիների վրա շաքարի փոշի ցանիր: Պատրաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել