2017թ. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 264 միլիոն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 11 տոկոսով ավել է:
2017թ. ընթացքում իրականացված ծրագրերն ու ընթացքի մեջ գտնվող քայլերը հնարավորություն կտան 2018թ. երկկողմ տնտեսական կապերի խորացման առումով ավելի մեծ արդյունքների հասնել:
Հաշվի առնելով ազատ վիզային ռեժիմի ու համեմատաբար էժան տեղաշարժի հանգամանքը՝ հատկապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են ուսումնասիրել իրանական շուկան, և գուցե ավելի էժան ու որակով ապրանքատեսակներ կարողանան ներկրել, որոնք ներկայումս ներմուծվում են Թուրքիայից, Չինաստանից կամ Արաբական Միացյալ Էմիրություններից: 
Դրական միտում է նաև այն, որ իրանական կողմը ևս որոշակի ակտիվություն է ցուցաբերում, և որոշ ընկերություններ Հայաստանում վերսկսում են իրենց գործունեությունը: 
Հ.Գ. Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերություններին, ապա համեմատության համար պետք է նշել, որ 2017թ. Իրանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 257 միլիոն դոլար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել