Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի   տեղեկություններով՝ դերասան-երգիչ Գոշի սիրտն ամենևին էլ ազատ չէ և նրա ընտրյալը դերասանուհի Եվա Զոհրաբյանն է, ում հետ միասին Գոշը նկարահանվում է «Ոսկե դպրոց» սիթքոմում:

Life.panorama.am-ը կապ հաստատեց Գոշի պրոդյուսերի՝ Սոֆյա Ղուլյանի հետ`ճշտելու տվյալ տեղեկության հավաստիությունը:

«Նման բան չկա, ավելին ասեմ, Եվան արդեն վաղուց գտել է իր երկրորդ կեսին»,- մեզ հետ զրույցում հստակեցրեց Սոֆյան:

Ըստ նրա՝ այդ խոսակցությունների պատճառներից մեկը գուցե օրեր առաջ կայացած իրենց երկուսի ֆոտոշարքի լուսանկարն է եղել, որը Գոշը հրապարակել է իր միկրոբլոգում. «Գուցե այդ լուսանկարն է պատճառը կամ գուցե՝ սիթքոմի սցենարական լուծումները, ըստ որոնց՝ Եվայի կերպարը սիրահարված է Գոշի հերոսին: Եվային և Գոշին բացի մտերիմ ընկերական հարաբերություններից, որևէ այլ զգացում չի կապում»,- նշեց Սոֆյա Ղուլյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել