Ամերիկյան Heritage Foundation վերլուծական կենտրոնը հրապարակել է Տնտեսական ազատության ինդեքս 2018-ի վարկանշային աղյուսակը, որում Հայաստանը զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը:

Ինչպես նշվում է աղյուսակում, Հայաստանի տնտեսական ազատության միավորը 68.7 է: Մեր երկրի ընդհանուր գնահատականը նվազել է 1.6 կետով՝ կտրուկ անկում գրանցելով առողջապահության և ներդրումների ազատության միավորներում: Միևնույն ժամանակ համեստ բարելավում է նկատվում դատական համակարգի արդյունավետության ոլորտում:

Հայաստանը նաև հայտնվել է 20-րդ հորիզոնականում Եվրոպայի տարածաշրջանի 44 երկրի շարքում:

«Հայաստանի աշխարհագրական մեկուսացումը և համատարած մենաշնորհներն առավել խոցելի են դարձրել երկիրը համաշխարհային շուկայում: Այնուամենայնիվ, շուկայի չափավոր ընդլայնումն ու տնտեսական աճի բարձր դինամիկան հանգեցրել են աղքատության և գործազրկության կրճատմանը»,- ասվում է Index of Economic Freedom զեկույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել