Բոուլդերում Կոլորադոյի համալսարանի մասնագետները պատմել են՝ ինչից են բաղկացած հիշողությունները: Դրանց ստեղծմանը մասնակցում է ԱԿՏ առանձնահատուկ սպիտակուցը, որի շնորհիվ՝ ուղեղը հարմարվում է նոր զգացողությունների, հայտնում է VistaNews-ը:

Այդ նյութն ինչպես է գործում՝ նախկինում հայտնի չէր, իսկ հիմա գիտնականները հայտնաբերել են դրա միանգամից 3 տարատեսակ: Դրանք գտնվում են ուղեղի տարբեր բջիջներում և մեծապես ազդում են դրա գործունեության վրա: Փորձագետները ենթադրում են, որ ուսումնասիրությունը կօգնի ավելի նպատակաուղղված բուժել որոշակի հիվանդություններ: Օրինակ՝ ուղեղի քաղցկեղը և շիզոֆրենիան:

Մկների վրա փորձեր կատարելով՝ մասնագետները հայտնաբերել է ԱԿՏ սպիտակուցի տարատեսակների առաձնահատկությունները: Այսպես, ԱԿՏ2-ը հանդիպում է բացառապես աստրոցիտների, գլխուղեղի և ողնուղեղի աստղանման բջիջների շրջանում, որոնք հաճախ վնասվում են քաղցկեղի և գանգուղեղային վնասվածքի դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել