Ոտքերի, մեջքի և հոդերի ցավը կարող է սահմանափակել ձեր կյանքը։

Այս ցավերը կարող են առաջանալ չափից շատ ողնաշարի ծանրաբեռնվածությունից և նստակյաց աշխատանքից։

Դրանից բացի, եթե դուք հաճախ եք սթրեսի մեջ լինում, դա կարող է ուժեղ ազդել առողջական վիճակի վրա, այդ թվում՝ նաև մեջքի, հոդերի և ոտքերի ցավերի վրա։

Մենք կբացահայտենք մի բաղադրատոմս, որը կօգնի թեթևացնել այդ անտանելի ցավը։

Բաղադրիչներ՝

  • 150 գրամ սննդի ժելատին,
  • խմելու սառը ջուր։

Պատրաստման եղանակը՝

Դրեք մոտ 150 գրամ սննդի ժելատինը սառը ջրի մեջ և խառնեք։
Թողեք գիշերվա ընթացքում։
Նկատի ունեցեք, որ եթե դուք դնեք այս խառնուրդը սառնարանում, ապա այն կվերածվի դոնդողի։
Ամեն առավոտ նախաճաշելուց առաջ, դատարկ ստամոքսին օգտագործեք այս խառնուրդը։
Արեք դա 30 օր շարունակ։ Դուք կնկատեք փոփոխությունները առաջին շաբաթից հետո։

30 օր հետո հարկավոր է դադար տալ կես տարի, որից հետո նորից շարունակել պրոցեդուրան։

Կարող եք նաև ավելացնել մեղր, հյութ կամ յոգուրտ այս միջոցին։

Սննդի ժելատինի օգտակարությունը՝

Սննդի ժելատինը բաղադրության մեջ ունի ամինաթթու, որն օգնում է վերականգնել մանրաթելերը և դա լավ է ձեր ոսկորների համար։
Սննի ժելատինն օգնում է օստեոխոնդրոզի, ինչպես նաև օստեոպորոզի դեպքում։

Դրանից բացի՝ այս ամսվա ընթացքում դուք զգալիորեն կամրացնեք ձեր իմունային համակարգը։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել