Այս սարսափելի պատմությունը տեղի է ունեցել Տեխասում: 2017 թվականի դեկտեմբերի 20-ին ոստիկանությունը ներխուժեց Էյփրիլ Բուրյերի և նրա ընկերոջ տուն: Հայտնի էր, որ նրանք թմրանյութերի առքուվաճառքով էին զբաղվում: Տանն իրոք հայտնաբերվեցին թմրանյութեր, բայց այն, ինչ գտան պահարանում, ոստիկաններին ավելի շատ ցնցեց:

Տան յուրաքանչյուր անկյունը ստուգելով՝ նրանք բացեցին նաև պահարանը և հայտնաբերեցին փոքրիկ տղայի: Պարզվեց՝ վախեցած երեխան ձերբակալվածների 4-ամյա որդին էր, ով հիմնականում մնում էր պահարանի մեջ փակված:

Խաղալիքներ նա չուներ, և լավագույն ընկերներ էր համարում պահարանի մեջ բնակվող խավարասերներին և առնետներին: Եթե նա որոշում էր դուրս գալ, նրան պատժում էին 2 մետր բարձրությամբ սառնարանի վրա նստեցնելով:

Ծնողներին հիմա նաև սպառնում է երեխայի հանդեպ դաժանության ու բռնության գործադրման մեղադրանք: Սարսափելի էր նաև, որ երեխայի օրգանիզմում հայտնաբերվեցին թմրանյութեր:

Բարեբախտաբար, հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ ծնողներին սպառնում է երկարաժամկետ ազատազրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել