Operativ.am -ը գրում է

Գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրի շրջանում գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից €5 մլն-ի չափով դրամաշնորհ և նույնքան էլ պետական բյուջեից համաֆինանսավորում կտրամադրվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ ակնկալվում է ծրագրի հետագա քայլերը մշակել միջազգային փորձագետների հետ:

Հանդիպմանը կարևորվել է վնասի գնահատման ինստիտուտի ներդրումը, «Նարմա» բյուրոյի ձևավորումը, որով կգնահատվեն բնածին աղետների վնասները, բյուրոն կզբաղվի նաև ապահովագրական պոլիսների մշակմամբ:

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին՝ նախապատրաստական աշխատանքները հնարավորինս օպերատիվ և արդյունավետ իրականացնելու հարցում, ինչի արդյունքում հնարավոր կլինի 2019 թվականից վաճառել ապահովագրական պոլիսները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել