««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ աշխատանքից ազատվել են «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանն ու «Դատապարտյալների հիվան­դանոց» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը: Մանուկ Միքայելյանը, ով նախկին ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանի մո­րաքրոջ որդին է, նշանակվել է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ, իսկ Վահան Մարգարյանը՝ «Դատա­պարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ:

 

Այսինքն՝ նրանք տե­ղերով փոխել են: Այս տեղեկու­թյունը «Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց նաև ՔԿ վար­չության խոսնակ Գոռ Ղլեչյանը: Մեր հարցին՝ այլ փոփոխություն­ներ և՞ս լինելու են, Ղլեչյանը պա­տասխանեց, որ այս պահին այլ փոփոխություններ չկան»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել