«ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնա­ծու առաջարկված Արմեն Սարգսյանն արդեն իր թիմն է հավաքում: «Ժողո­վուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին Ար­մեն Սարգսյանի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելության ժամանակ ապագա նախագահին ուղեկ­ցում էր Գագիկ Արզումանյանը: Հիշեց­նենք, որ նա նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, տևական ժամանակ «Վալեքս» խմբի ընկերությունների տնօրենն էր, ապա տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց: Արզումանյանը եղել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականը, իսկ վերջինիս հրաժարականից հետո կարճ ժամանակահատված աշխատել է նաև Կարեն Կարապետյանի հետ: Այս պաշտոնից ազատվելուց հետո նա հան­դիսանում էր Արմեն Սարգսյանի բիզնես գործերի կառավարչի տեղակալը: Եվ հի­մա էլ՝ այսքան շրջագայությունից հետո, նա տեղ կգտնի Արմեն Սարգսյանի՝ ար­դեն որպես նախագահի թիմում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել