Armtimes.com-ը գրում է.

Քառօրյա պատերազմի մասնակից 21-ամյա Դանիել Դավթյանը չնայած երկարատև բուժումներին, ձախ կողմի ոտնաթաթը և ձեռքը չի կարողանում ոչ մի ձևով շարժել: Ասում է, որ այս պահին ցավեր չունի: Դանիելի գլխի աջ մասը պրոթեզավորված է: «Իրիկունները մի թեթև զգացնել է տալիս, որ օտար մարմին է»,- ասում է նա:

Դանիելն ասում է, որ հնարավոր է՝ հաջորդ ամիս ևս մեկ վիրահատության ենթարկվի, մարմնի աջ մասում բազմաթիվ բեկորներ կան, որոնք պետք է հեռացվեն: Այժմ Միքայելյանի անվան հիվանդանոցի վերականգնողական կենտրոնում է բուժում ստանում: Փետրվարի մեկից տեղափոխվելու է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր եւ բուժումը շարունակելու հատուկ զինհաշմանդամների համար բացվող վերականգնողական կլինիկայում:

«Ապագայի հետ կապված հիմա նպատակ չունեմ, մինչև վիրավորվելը նպատակ էի պահել, որ ծառայությունս վերջացնեմ հետ գնամ, սովորեմ, աշխատեմ, ամուսնանամ, ինչ-որ ուզում էի՝ չիրականացավ, դրա համար չեմ ուզում, վախենում եմ երկրորդ անգամ ինչ-որ նպատակ պահեմ ու էլի չլինի», -ասում է Դանիելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել