Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, 2017 թվականին ավելի քան 6,2 մլն այցելու է ընդունել: Այդ մասին ասված է հուշարձանի շահագործող ընկերության՝ SETE-ի հաղորդագրության մեջ:

«2017 թվականին Էյֆելյան աշտարակն ընդունել է 6 մլն 207 հազար 303 այցելու, այսինքն՝ 5,6 տոկոսով ավելի շատ, քան 2016 թվականին. այդ ժամանակ այցելուների թիվը կազմել է 5 մլն 841 հազար»,- նշվում է ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ հայտնված հաղորդագրության մեջ:

Դրանում մեջբերված Է SETE-ի ղեկավար Անն Յաննիկի խոսքը, որը խոստանում է, որ առաջիկա տարիներին «Էյֆելյան աշտարակին մեծ փոփոխություններ են սպասում, որոնք թույլ կտան նրա փայլն ուժեղացնել միջազգային ասպարեզում»:

Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայի կառավարության պատվերով Փարիզի ցուցահանդեսի առթիվ 1889 թվականին կառուցվել է ինժեներ Գուստավ Էյֆելի նախագծով եւ աշխարհում դարձել այդ ժամանակվա ամենաբարձր շինությունը:

Սկզբնապես աշտարակը պլանավորել էին թողնել 20 տարի, իսկ այնուհետեւ քանդել, քանի որ շատ փարիզցիների դուր չէր եկել դրա դիզայնը, բայց անցած տարիների ընթացքում այն դարձել է Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել