Ամերիկացի հետազոտողները նախազգուշացնում են կաթի սիրահարներին. այդ ըմպելիքի հաճախակի օգտագործումը մեծացնում է ռևմատոիդային արթրիտի առաջացման ռիսկը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը՝ հղում անելով հետազոտությանը։

Բացի այդ՝ արթրիտի առաջացման է հանգեցնում նաև տավարի մսի հաճախակի օգտագործումը։ Գիտնականները նկատել են, որ կաթում ու տավարի մսում հայտնաբերված բակտերիաների շտամն արագացնում է հիվանդագին վիճակի զարգացումը նրանց մոտ, ովքեր հակված են հոդերի հիվանդությունների։

Հետազոտության համար մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 100 մարդու արյունը։ Չնայած այն բանին, որ շատ գիտնականներ խոսում են ոսկրերի համար կաթի օգտակարության մասին, կոնկրետ մարդկանց համար, ովքեր հակված են ռևմատոիդային արթրիտի, կանոնավոր օգտագործումը բացասաբար կազդի առողջության վրա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել