Yerkir.am-ը գրում է.

ԵԱՀԿ-ն կշարունակի համատեղ ակտիվ աշխատանքը ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր իտալացի գործընկեր Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է ТАСС-ը:

«Մեր համատեղ ջանքերով ԵԱՀԿ-ն կշարունակի իր ներդրումն ունենալ Մերձդնեստրի և ԼՂ հակամարտություննների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում»,- ասել է Լավրովը:

Ալֆանոն, իր հերթին, նշել է, որ ԵԱՀԿ-ն մտադիր է նպաստել ձգձգված հակամարտությունների լուծման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել