Ձկներն ինքնին բավականին արտասովոր մարդիկ են, դրա համար էլ կենդանակերպի այս նշանի հետ կապված են բազում հետաքրքիր փաստեր, որոնց մասին գիտեն բավականին սահմանափակ քանակությամբ մարդիկ:

Ձկները չափազանց խելացի են և կարողանում են ամեն ինչից չոր դուրս գալ: Այս նշանի տակ ծնվածները հիմնականում կրեատիվ են և սիրում են զբաղվել արվեստով. նրանցից լավ երաժիշտ, նկարիչ և ռեժիսորներ են ստացվում: Շատ հակված են ծուլության և միևնույն ժամանակ սիրում են ռիսկի դիմել: Ձկները չափազանց բարի են և արդարամիտ, չեն հանդուրժում անարդարությունը: Նրանք ի ծնե հոգեբաններ են, կարողանում են հիանալի խորհուրդներ տալ: Որպեսզի կարողանաք լեզու գտնել նրանց հետ, պետք է ընդհանուր հետաքրքրություն ունենաք և ձգտեք լավ հարաբերություններ ստեղծել:

Похожее изображение

10 արտասովոր փաստ Ձկների մասին
  1. Ձկներն էմոցիոնալ և էներգետիկ պլանում ամենաոչստանդարտ մարդիկ են: Նրանց շատ հեշտ է հունից հանել, վիրավորել, ուրախացնել, տխրեցնել կամ երջանկացնել: Նրանք կարող են շատ ուրախանալ անվճար երթևեկության համար և ահավոր տխրել վատ եղանակի պատճառով:
  2. Ձկները կենդանակերպի թմրամոլ նշանն են: Նրանք շատ արատներ և թուլություններ ունեն: Թմրամոլների, ալկոհոլամոլների, ինչպես նաև մոլի ծխողների մեջ ամենից շատը Ձկներն են: Դա խնդիրներ է ստեղծում նրանց առողջության համար, սակայն նրանք հիմնականում կարողանում են հաղթահարել իրենց թուլությունը:
  3. Ձկները կա՛մ ամեն ինչ թողնում են հետո-ին, կա՛մ որոշում են ամեն ինչ միանգամից անել և ազատվել տառապանքներից: Նրանք անընդհատ կանգնած են ընտրության առջև:
  4. Ձկները չեն օգնում ոչ մեկի, նրանք միայն կարեկցում են: Նրանք նույնիսկ խորհուրդ չեն կարողանում տալ, չնայած երբեմն հանճարեղ մտքեր են արտահայտում: Դա եսակենտրոնություն չէ: Նրանք իրենց խնդիրներն էլ են այդպես լուծում. կարեկցում են և խղճում են իրենք իրենց:
  5. Խոստումը Ձկների համար ոչինչ չի նշանակում: Նրանք խոստանում են, բայց հետո դա կատակի են վերածում և չեն կատարում: Այստեղ նույնպես ոչ մի չարամտություն չկա, ուղղակի Դուք երբեք նրանց չեք կարող բացատրել, որ խոստումը պետք է կատարել: Նրանք չեն հասկանա, որովհետև նրանց էությունն է այդպիսին:
  6. Եթե Դուք հարցնեք Ձկներին, թե ինչ են նրանք անելու երեք շաբաթ հետո, հինգշաբթի ճաշից առաջ, նրանք Ձեզ անպայման կպատասխանեն: Իհարկե, դա այդքան էլ այդպես չէ, բայց նրանք իսկապես միշտ զբաղված են: Ոչ ոք չգիտի՝ նրանք այդպես ծաղրո՞ւմ են, թե՞ իրոք պլանավորում են գրավել տիեզերքը:
  7. Տիեզերքը գրավեցի՞ք: Շատ լավ: Հիմա այնտեղ պետք է տարածել քաոս և անկարգություն: Ձկները կարող են քաոսի վերածել յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր բնակարան, յուրաքանչյուր սենյակ:
  8. Ձկներն ապրում են ֆանտազիաներով: Նրանք իրենց համար պատկերում են մի աշխարհ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Այդ պատճառով էլ Ձկները հաճախ վրդովված են լինում կյանքից, չէ՞ որ աշխարհը շատ հեռու է նրանց պատկերացրած իդեալից:
  9. Այս մարդիկ կարողանում են կատակել: Բայց հետաքրքիր փաստ. Ձկների կեսը կատակում է շատ լավ, իսկ մյուս կեսն ընդհանրապես զրկված է հումորից, բայց շատ վարակիչ ծիծաղում են լավ կատակի վրա:
  10. Ձկները կենդանակերպի մյուս նշաններից ավելի հաճախ են մտածում ինքնասպանության մասին, բայց երբեք մինչև վերջ չեն հասցնում իրենց մտածածը: Նրանք ուղղակի վախենում են, դրա համար էլ գրեթե 100 տոկոս դեպքերում դա մնում է ուղղակի միտք:
  11. Картинки по запросу ձկներ հորոսկոպ

Նրանք, ինչպես բոլորը, ունեն թույլ և ուժեղ կողմեր։ Ահա թե որոնք են դրանք․

Համարձակությունը և համառությունը նրանց ուժեղ կողմը չէ: Անհաջողությունից շատ շուտ են վհատվում և հուսահատվում: Երբեմն հուսահատությունից կարող են տրվել ալկոհոլին: Չնայած այս ամենին՝ նրանք շատ համբերատար, հոգատար և բարեխիղճ են: 

Սիրո մեջ նրանք չափազանց անկեղծ են: Այս նշանի տակ ծնված թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, չգիտես ինչու, շփվում են ֆիզիկապես թույլ կամ էլ վատ սովորություն ունեցող մարդկանց հետ: Հենց նրանք են, որ առաջին սերը կարողանում են պահել իրենց սրտում ողջ կյանքի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել