Ripsaw ամենագնացն ուղղակի չի կարողանում տպավորություն չգործել:

Թռիչքներ, կտրուկ շրջադարձեր, անանցանելի արգելքների հաղթահարում և նմանատիպ բաների է ընդունակ նա: Այն ստեղծվել է երկու էնտուզիաստ եղբայրների կողմից:

Այս տանկի արագությունը թմրանյութի պես կախվածության մեջ է գցում նրանց, ովքեր նստել են ղեկին: Մրցարշավային մեքենաները շատ հետաքրքիր են, բայց տանկն ուղղակի ցնցող է:

Սա Հոուի եղբայրների նախագիծն է: Նրանք այսպիսի աշխատանքներ են կատարում 2000 թվականից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել