Երեկ բավական մեծ աղմուկ բարձրացրեց  Դոգ մականվամբ ոստիկան Վ. Ղուկասյանի լկտի արարքը: Հոլովակում երևում էր, թե ինչպես է նա անպատվում, ապա նաև քաշքշում Hetq.am-ի լրագրողուհուն, ապա նույնիսկ փորձում հարվածել: Փառք Աստծո, ոստիկանները դա նրան թույլ չեն տալիս:
Եվ այսպես, ո՞վ է Դոգը և որտեղի՞ց է գալիս: 

Այս մարդու մասին շատ էի լսել: Մինչև Վ. Գասպարյանի ոստիկանապետ դառնալը նա ՊՆ-ում էր ու զինվորների ահ ու սարսափն էր: Ընկերներս շատ էին պատմում նրա բիրտ վարքից ու այլասերվածությունից: Բոլորն ասում էին, որ Դոգը համասեռամոլ է ու հաճախ զինվորներին պատժելիս անցնում է բարոյականի սահմանը: Վ. Գասպարյանի պաշտոնի փոփոխությունից հետո Դոգը տեղափոխվում է ոստիկանություն ու կարծես հավատարիմ է մնում իր ձևավորած ավանդույթներին:

Այսօր Դոգի մասին նյութեր հավաքելու ժամանակ աչքովս ընկավ մի կեղծ ֆեյսբուքյան հաշիվ, որը բավական անկաշկանդ պաշտպանում էր Դոգի արարքը ու հայհոյում փոքրիկ լրագրողուհուն: Ընկերներիցս հարցուփորձ արեցի, ասացին, որ դա հենց իր՝ Դոգի կեղծ էջն է: Այս մասին փաստեց նաև տուժած լրագրողուհին, ով, ինչպես հասկացա, քաջածանոթ էր էջի վարքին: Եվ այսպես, բավական հետաքրքիր բացահայտումներ կարելի է անել և պարզել Դոգի հոգեբանական կերտվածքը՝ դատելով նրա մեկնաբանություններից: 

Այսպիով, Դոգը սրբություն չունի, ինչի մասին նաև ծառայող ընկերներս էին ասում: Նա շատ կոպիտ է ու պատրաստ է սեփական թշնամիներին սպանել անգամ: Անհադուրժող է անարդարությունների նկատմամբ: Բռնկվող է: Սիրում է սպորտը և հայ սպորտսմեններին: Չի սիրում Սերժ Սարգսյանին իր շրջապատի հետ միասին, չնայած որ ծառայում է նրանց: Ընդունում է, որ համասեռամոլ է ու չի հանդուրժում համասեռամոլների հանդեպ ծաղրը: Մնացածը կարդացեք ինքներդ:

Սա ընդամենը ենթադրությունների շարքից է, ուստի կարող եք նաև չհամաձայնել հետս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել