Armtimes.com-ը գրում է.

Հայ–ռուսական երկքաղաքացիություն ունեցող երիտասարդները, որոնք չեն ծառայել հայկական բանակում, պետք է խուսափեն Բելառուս այցելելուց, հայտարարել է Բելառուսի Հանրապետությունում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Գավրիիլ Մամոնտովը։

Վերջին շրջանում Բելառուսում հաճախակի են դարձել հայ-ռուսական երկակի քաղաքացիությամբ անձանց ձերբակալելու դեպքերը, որոնց նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Հայաստանում զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Այդ մասին Sputnik-Բելառուս մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Բելառուսում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Գավրիիլ Մամոնտովը։

Նրա խոսքով` Ռուսաստանի քաղաքացիներն օրենքի չիմացության պատճառով հաճախ են ընկնում տհաճ իրավիճակների մեջ։ Մասնավորապես, դա վերաբերում է այն ռուսաստանցիներին, որոնց Ինտերպոլը փնտրում է։ Հատուկ կարգ են կազմում ռուս-հայկական քաղաքացիությամբ անձինք, որոնք խուսափում են հայկական բանակում ծառայելուց, ինչը ՀՀ-ում քրեական հանցագործություն է համարվում։

Հյուպատոսի խոսքով` երիտասարդները, որոնք չեն մեկնում Հայաստան զինվորական գրքույկ ստանալու, բանակում ծառայելու կամ օրինական կարգով զինվորական ծառայությունից ազատվելու, մեխանիկորեն հայտնվում են հետախուզության բազայում, իսկ հետո Հայաստանը նրանց նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել