Armtimes.com-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով համանախագահ մյուս երկրների հետ Ռուսաստանը հանդես է գալիս շփման գծում լարվածությունը թուլացնելու եւ ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու օգտին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդ թեման քննարկվել է 2016-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումների ժամանակ, ինչպես նաեւ անցած տարվա նոյեմբերին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու եւ Երեւան կատարած այցերի ժամանակ: ԵԱՀԿ շրջանակում դիտորդների թիվը կարգավորող փաստաթղթի մի քանի տարբերակ է մշակվել»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ հունվարի 18-ին Կրակովում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը համանախագահ երկրները ներկայացրել են լրացված առաջարկներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել