Էվոլյուցիոն հոգեբանության ոլորտի մասնագետ Գորդոն Գելափը հաստատում է, որ 100 տարի առաջ տեղի է ունեցել մարդու և շիմպանզեի խաչասերման փորձ, և այն հաջող է եղել։ Գորդոնը հղում է անում ծանոթ գիտնականի, ով մասնակցել է 1930-ականներին Ատլանտայի (Ջորջիա) Էմորի համալսարանում լաբորատոր փորձերին։

Image result

Մարդանման շիմպանզեն լույս աշխարհ է եկել 100 տարի առաջ՝ Ֆլորիդայի Օրինջ պարկում, ամերիկացի գիտնականների հաջող փորձի արդյունքում, գրում է Mirror-ը։ Էգ շիմպանզեին հղիացրել են մարդու սերմնահեղուկով։

Գորդոնը հաստատում է, որ շիմպանզեն ոչ միայն հղիացել է, այլև կարողացել կրել պտուղը նախատեսված 225 օրը։ Ծնված արարածը հետազոտողներին վտանգավոր է թվացել։ Պտուղը ոչնչացնելու կոլեկտիվ որոշում է ընդունվել։

Related image

1958 թվականին ի հայտ եկած Օլիվեր շիմպանզեն համարվել է խաչասերված տեսակ, քանի որ գիտնականները հայտարարել են, որ նա 47 քրոմոսոմ ունի (միջին թիվ մարդու 46 քրոմոսոմի և շիմպանզեի 48 քրոմոսոմի միջև)։ Այն աչքի է ընկել ուղիղ քայլվածքով․ 2000 թվականին ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ նա 48 քրոմոսոմ է ունեցել, ինչպես սովորական շիմպանզեն։ Օլիվերը սատկել է 2012 թվականին, 55 տարեկանում։

Գորդոնը վստահ է, որ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ մարդու և շիմպանզեի խաչասերումը կարող է հաջող լինել։ Ավելին՝ նա կարծում է, որ մարդկանց կարելի է խաչասերել մարդանման կապիկների ընտանիքի այլ ներկայացուցիչների՝ գորիլաների և օրանգուտանների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել