«ԱՄՆ ֆինանսների նախա­րարության հրապարակած «Կրեմլի ցուցակում» հայազգի անձանց, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանի և «Ռոսգոսստրախ» ընկերության հիմնադիր, միլիարդատեր Դանիլ Խաչատուրովի անունների առկայությունը Հայաստանում, բնականաբար, առաջացրել է հարց պատժամիջոցների ազ­դեցության, հետևանքի վերա­բերյալ: Այդ մարդիկ, հատկա­պես Սամվել Կարապետյանը, Հայաստանում խոշոր ներդրող են, իսկ վերջինս ընդհանրա­պես ենթակառուցվածքային ներդրող է, նաև քաղաքականության մեջ ենթատեքստային խոշոր դերակատար, հետևաբար նրա հանդեպ պատժամի­ջոցը անկասկած ենթադրում է նաև վտանգ Հայաստանի հա­մար, Հայաստանում նրա ծրագրերի համար: Այդ վտան­գը, անկասկած կա, դա հուշում է պարզ տրամաբանությունը:
 
Մյուս կողմից՝ Սամվել Կարա­պետյանը պատժամիջոցի տակ չէ, այլ ընդամենը հնարա­վոր պատժամիջոցների հնա­րավոր ենթակայանների շարքում: Իհարկե, եթե խոսքը վերաբե­րում է ոչ թե ինչ-որ ոչ կառավա­րական կազմակերպության կազմած ցուցակների, ապա այստեղ հնարավոր է այդպիսի «կարգավիճակին» վերաբերվել վերապահումով, բայց այդ պո­տենցիալ պատժամիջոցների ենթակաների ցուցակը կազմ­ված է գերտերության ֆինանս­ների նախարարությունում ու ներկայացված է Կոնգրես, հետևաբար այստեղ առնվազն ակնհայտ է քաղաքական մեսիջը: Մնացյալը կախված է այն բանից, թե այդ մեսիջը ինչպես կհասկանան Հայաստանի իշխանությունն ու, մասնավորա­պես, ինքը՝ Սամվել Կարապե­տյանը:
 
Միևնույն ժամանակ, այդ ամենով հանդերձ, ԱՄՆ-ն մի քանի անգամ շատ հստակ ու թափանցիկ մեսիջ է հղել ընդ­հանրապես ՌԴ հանդեպ պատ­ժամիջոցների հետևանքի մա­սով՝ ասելով, որ Վաշինգտոնը մշտապես պատրաստ է Հայաս­տանի համար կորուստները չե­զոքացնել, հետևանքը փոխ­հատուցել, այլընտրանքային հնարավորություններ ապահովել:  
 
Ընդ որում,  խոսքն այստեղ ավելի լայն խնդրի մասին է, քանի որ ՌԴ մի շարք ընկերությունների հանդեպ պատժամիջոցներն ու մեկուսացման քաղաքականությունն ընդհանրա­պես Հայաստանի համար ար­դեն իսկ բերել են կորուստների:
 
Տվյալ պարագայում խնդիրն այն է, թե Հայաստանն արդյո՞ք պատրաստ է օգտվել այն հնա­րավորությունից, որ ընձեռում է Նահանգները՝ որպես փոխհա­տուցման տարբերակ, մեխա­նիզմ, միջոցներ: Ընդ որում, խոսքը պարզապես օգնության մասին չէ, այլ տնտեսական ծրագրերի, որոնք Հայաստանին կտան տնտեսության դիվերսիֆիկացիայի հնարավո­րություն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել