Operativ.am -ը գրում է

Ճապոնիայում ձերբակալել են կնոջը‚ որ իր որդու սիրեցյալին ստիպել է մարմնավաճառությամբ զբաղբել‚ հայտնում է Lenta.ru-ն:

Աղջիկը իր 18-ամյա ընկերոջ տուն է տեղափոխվել 2016-ի դեկտեմբերին‚ երբ նա 17 տարեկան էր: Դրանից հետո տղայի մայրը ստիպել է ավելի քան 20 հաճախորդի սպասարկել‚ այն պատճառով‚ որ աղջիկը ինքնուրույն պիտի սկսի իր համար գումար վաստակել: 

Հաճախորդներին կինը գտնում էր Twitter-ից:

Դեպքերից մեկում աղջիկը հանդիպել է 50-ամյա տղամարդու հետ՝ Տոկիոյի հյուրանոցներից մեկում: Նրան արդեն մեղադրանք է ներկայացվել մանկական մարմնավաճառության և պոռնոգրաֆիայի համար: Ենթադրվում է‚ որ «Մամա Ռոզան» այդ սեանսի համար ավելի քան 400 դոլար է ստացել:

Նշվում է‚ որ աղջիկը այս պայմաններում աշխատել է 2016-ի դեկտեմբերից 2017-ի հունվարը և ընդհանուր առմամբ 700 հազար յենի եկամուտ է ունեցել (համարյա 6.5 հազար դոլար): Մեղադրյալը իր մեղքը չի ընդունել՝ ասելով‚ որ աղջիկը իր սեփական կամքով է մարմնավաճառությամբ զբաղվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել