Նյու Յորք նահանգից 51-ամյա Դոնալդ Սավոստանոն լոտոյով շահեց մեկ միլիոն դոլար: Ջնջելով պաշտպանիչ շերտը՝ տղամարդն իմացավ, որ մեկ միլիոնի տեր է դարձել: Ամբողջ կյանքում փայտագործ լինելով՝ նա ոչ մի կոպեկ չէր կարողացել խնայել ծերության համար: Իր շահումի շնորհիվ ամերիկացին պլանավորում էր փակել պարտքերը, մեքենա գնել և մեկնել հանգստի:

Բայց նա այդպես էլ չկարողացավ իրականացնել պլանները, քանի որ մի քանի օր անց բժիշկները նրա մոտ չարորակ ուռուցք հայտնաբերեցին, որը վերջին շրջանում էր գտնվում: Հունվարի 26-ին Դոնալդ Սավոստանոն մահացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել