«11-ամյա չինուհի Լելեին երկու տարի շարունակ բռնաբարել է դպրոցի 50–ամյա պահակ Լյու Բաոմինը։ Լելեի ծնողները նկատել են, որ աղջիկը հղի է, երբ նա արդեն հղիության հինգերորդ ամսում է եղել»,- հաղորդում է Daily Mail-ը։

Լելեի մայրը նկատել է, որ աղջիկը վատ է զգում, և նրան բժշկի է տարել։ Կնոջ մտքով անգամ չի անցել, որ երեխայի վատ ինքնազգացողության պատճառը կարող է հղիությունը լինել։ Այնուամենայնիվ, զննումը ցույց է տվել, որ աղջիկը հղի է։ Սարսափած մայրն անմիջապես դիմել է ոստիկանություն՝ կասկածելով, որ աղջկան դպրոցում են բռնաբարել։

Բռնաբարության կասկածանքով ձերբակալվել է դպրոցի պահակը։ Պարզվել է, որ պեդոֆիլը դպրոցում աշխատում է արդեն հինգ տարի, և այդ ընթացքում նրա վրա որևէ բողոք չի եղել։

Նշվում է, որ Լելեն դպրոցի լավագույն աշակերտներից է եղել, սակայն վերջին երկու տարում «չափազանց հանգիստ» է դարձել։ Երեխայի ընտանիքը որոշել է դադարեցնել հղիությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել