Փողոց ես դուրս գալիս, իրար միս են ուտում, կայքեր ես մտնում իրար միս են ուտում, պետք լինի իրար կսպանեն: Շատերը զզվում, տրաքում են, ու իրենց մոտ պակասում է այս երկրում ապրելու հավեսը: Ու բոլորը ինչ-որ բանից բողոքում են, մի գրամ պոզիտիվ չկա: Շարունակեք այսպես և կտեսնեք, թե դա ինչի կբերի: Սերը պակասել է մեկը մյուսի հանդեպ: Այսինքն, եթե փողոցում մեկը դժբախտ պատահարի ենթարկվի, գրեթե բոլորը շաշացած աչքերով կնայեն և օգնություն չեն ցուցաբերի՝ շարունակելով քիթները ցցած գեղցու նման քայլել: Եթե մեծահասակ մարդը քայլելու հետ կապված խնդիրներ ունենա՝ և օգնություն խնդրի անցորդներից՝ ամեն մեկը չի մոտիկանա: Եթե մեկի գումարը պատահաբար վայր ընկնի գետնին, և նա չնկատի, թե ինչպես է ընկել, կողքի անցորդները առավել ևս թքած կունենան և պետք եղած դեպքում կվերցնեն այդ գումարը իրենց, նույնիսկ եթե չնչին գումար լինի: Եվ այնքան շատ մարդ է արտագաղթում այստեղից, որ օդանավակայանում տեղ չկա: Իսկ արտասահմանցիները, որ գալիս են այդ ամենը տեսնում են, և վստահ եմ, որ հաջորդ անգամ այլևս չեն ցանկանում գալ: Ուղղակի շատ դեպքերում իրենց քաղաքակիրթ պահելով ցույց չեն տալիս: Եվ ես չեմ ցանկանում բողոքավորի դերում լինել, ուղղակի շատ լավ կլիներ, որ գոնե մի քիչ բարությունը ավելանար մարդկանց մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել