Համացանցում մեծ քննարկման առիթ են դարձել Ռիհաննայի կազմվածքի փոփոխությունները: Արդյո՞ք նա հղի է:
Գրեմմի 2018թ. հերոսուհիներից մեկն էլ դարձել է այս սկանդալային երգչուհին ու ոչ միայն նրա համար, որ նա չափազանց կրքոտ ելույթ է ունեցել և մի քանի անգամ փոխել է բեմական հագուստը: Շատերը նկատել են, որ նա գիրացել է: Եվ հիմա բոլորը կարծում են, որ 29-ամյա երգչուհին հղի է: Եվ հարց՝ ո՞վ է նրա երեխայի հայրը:
Դիտելով նկարները՝ կարող ենք համոզվել, որ նա հղի է:
Ինքը՝ Ռիհաննան, ո՛չ հերքում, ո՛չ ընդունում է այս փաստը, ինչպես և իր շուրջ պտտվող մնացած ասեկոսեները: Եթե երգչուհին իսկապես հղի է, ուրեմն՝ երեխայի հայրը, շատ հավանական է, որ իր նոր ընկերն է, որը Սաուդյան Արաբիայի միլիարդատերերից մեկն է՝ Հասան Ջամալը: Նրանք միասին են արդեն կես տարի, և կարծես թե այս անգամ ամեն ինչ լուրջ է: Զույգն ապագայի հետ կապված լուրջ պլաններ ունի:
Նշեմ այն, որ հղիության մասին լուրերը երևան են գալիս նրա գիրանալու պատճառով: Ռիհաննան չի ընկճվում և բոլոր նրանց, ովքեր վատաբանում են նրան, տեղն է դնում: