1. Կանոնավորապես երիտասարդացնող միջոցներ օգտագործեք: Քանի որ այսպիսի քսուկներն ակտիվ նյութեր են պարունակում, հեռու պահեք արևի ճառագայթների ազդեցությունից և 4-6 ամսից շատ մի օգտագործեք: Հակառակ դեպքում՝ քսուկը կարող է կորցնել իր երիտասարդացնող հատկությունը: 
2. Պետք չէ քսուքներից հրաշքներ ակնկալել. բոլոր կնճիռները միանգամից կարող է վերացնել միայն պլաստիկ վիրահատությունը: Եվ, այնուամենայնիվ, երիտասարդացնող քսուքները կնճիռներն ավելի աննկատ են դարձնում: Շատ կարևոր են ճիշտ խնամքն ու կոսմետոլոգիական որոշ պրոցեդուրաները` մերսում, պիլինգ, դիմակներ և այլն: 
3. Պետք է հետևել առողջ ապրելակերպի կանոններին` օրը 2 լ ջուր խմել, չծխել, լիարժեք քնել և այլն: Առողջ ապրելակերպը նպաստում է երիտասարդացնող քսուքների արդյունավետությանը:

 

 
ԱՌՈՂՋ ՍՆՆԴԱԿԱՐԳ

Սխալ սնվելը կարող է շատ հիվանդությունների պատճառ դառնալ:

Գլխավոր սխալներից մեկը շատակերությունն է, հատկապես` հանգստյան և տոն օրերին: Պետք է հիշել, որ ամեն օր ընդամենը 90 կկալ ավել ընդունելով` 5 տարում կարելի է գիրանալ 18 կգ-ով: Երկրորդ տարածված սխալը չափազանց յուղալի կերակուրներ օգտագործելն է: Օրվա ընթացքում ճարպի ընդունման չափը չպետք է գերազանցի 80 գրամը, եթե չեք ցանկանում վնասել առողջությունը:

 Հաջորդ սխալն այն է, որ կերակրացանկում քիչ են բուսական և բնական ծագման մթերքները, իսկ պահածոներն ու կիսաֆաբրիկատները` շատ: Աղի և շաքարավազի չարաշահումը նույնպես բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա:

Ոչ կանոնավոր, այն էլ մեծ չափաբաժիններով սնվելը շատ վտանգավոր է ստամոքսի համար: Աշխատեք սնվել փոքր բաժիններով` օրական առնվազն 5 անգամ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել