Պետության անվտանգությունը ապահովում է ոչ միայն բանակը, եթե իհարկե այն մարտունակ է և սպառազինված ժամանակակից զինատեսակներով: Պետության անվտանգությունը նախ և առաջ ապահովվում է պետության իրականացրած արտաքին և ներքին քաղաքականությունը:
Մեր երկիրը ոչ Ռուսաստան է, ոչ ԱՄՆ, ոչ Իսրայել, ոչ Չինաստան կամ Իրան, ուստի երևակայել, որ մենք կարող ենք այնքան հզոր բանակ ունենալ, որ ցանկացած պարագայում ի զորու կլինենք ապահովել պետության անվտանգությունը, ինքնախաբեություն է, իսկ գլխավոր սխալն այն էր, որ մեր երեք կառավարությունները որպես բանակի զորության չափանիշ չեն ընդունել Իրանի կամ, ասենք, Գերմանիայի բանակը և չեն ձգտել հավասարվել նրանց: Նրանց համար բանակի զինվածության և հզորության չափանիշ եղել է մեր արևելյան հարևանի բանակը, և արդյունքն ակնհայտ է․․․ Մեր պետական գործիչները քսանվեց տարի շարունակ միայն այնքան են զինել բանակը, որ, իրենց ծանծաղամտությամբ, բանակը կարողանա պաշտպանվել այդ արևելյան հարևանի հարձակումից: Բայց նույնիսկ դա էլ չեն արել, որի վկան ապրիլյան ներխուժումն էր․․․ Իսկապես ցավալի է, որ մեր և արտաքին, և ներքին քաղաքականությամբ արդեն քսանվեց տարի զբաղվում են, մեղմ ասած, ծանծաղամիտ մարդիկ․․․ Այ սա լրջագույն խնդիրն է, և ոչ մի բանակ չի կարող փրկել երկիրը, եթե պետական գործիչները երկիրը «մեկուսացնում» են՝ տանելով այն դեպի փակուղի․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել