Հյուրասենյակը բնակարանի կենտրոնն է: Այն անհրաժեշտ է հանգստի, ընտանեկան և ընկերական հավաքույթների համար: Այստեղ պետք է լինի հնարավորինս հարմարավետ և աչքին հաճելի ձևավորված: Այս տարբերակները ամենահեշտ կերպով տեսողական կմեծացնեն ձեր հյուրասենյակի տարածքը:

Եթե ցանկանում եք հյուրասենյակում նուրբ և հանգիստ կահավորանք ստանալ, ապա օգտագործեք հնարավորինս մեղմ երանգներ: Կաթնագույնը, մեղմ վարդագույնը, փղոսկրի գույնն անթերի կհամալրեն հյուրասենյակի դիզայնը: Կարող եք ավելացնել թարմ ծաղիկներ, մարմարե նուրբ արձաններ, դեկորատիվ բարձեր:

Հայելային ձևավորումը լավագույն տարբերակներից է: Հայելին ինտերիերն ավելի նուրբ, հետաքրքիր և տեսողական ընկալմամբ մեծ է դարձնում:

Տեղավորեք հայելին այնպես, որ հյուրասենյակի հիմնական իրերն այնտեղ արտացոլվեն, և սենյակը մոտավորապես երկու անգամ մեծ կթվա:

Եթե խնդիր ունեք ծուռ պատերի կամ ոչ այնքան ճիշտ կառուցված նախագծի, ապա շեշտը դրեք սենյակի մեկ պատի վրա: Այն ուշադրությունը կգրավի իր վրա և հավասարակշռության կբերի պատերի անհավասար թերությունները:

Եթե տանը շատ գրքեր ունեք, սակայն հյուրասենյակի չափը հարմար չէ գրապահարանի համար, ապա կարող եք գրքային պատ կառուցել: Այդ դեպքում թե՛ տարածք կխնայեք, թե՛ կկարողանաք սիրելի գրքերը պահել աչքին հասանելի վայրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել