Նույնիսկ ամենագեղեցիկ կինը կարող է մի պահ այլևս չհետաքրքրել տղամարդուն:

Կան հանգամանքներ, որոնց վրա տղամարդիկ աչք չեն փակում: Ներկայացնում ենք կանանց պահվածքի այն տեսակները, որոնք հիմնականում հունից հանում են անգամ ամենահամբերատար տղամարդկանց:

Բավական է արտաքինին այդչափ շատ ժամանակ տրամադրել: Խնամքը կարևոր բան է, բայց կան կանայք, որոնք իրենց դեմքն ու մարմինը դարձնում են երկրպագության արժանի աստված: Տղամարդիկ սիրում են խնամված կանանց, բայց չեն սիրում, երբ կնոջ համար գլխավորը միայն խնամքն է։

Բավական է ինքներդ ձեզ արքայադուստր համարեք: Պետք չէ թագաժառանգի պես պահել ինքդ քեզ, եթե դա իրականում այդպես չէ: Տղամարդիկ սիրում են, երբ կանայք պահում են իրենց ըստ համապատասխան հանգամանքի:

Մի սրամտեք. կան կանայք, որոնք սիրում են տղամարդու դեմքին շպրտել, որ այս անգամ ևս իրենք էին ճիշտ: Եթե ցանկանում եք կործանել ձեր հարաբերությունները, ապա կարող եք հենց այդպես էլ շարունակել:

Կանայք սովորաբար յուրաքանչյուր մանր խնդիր վերածում են աշխարհի վերջի: Սովորեք մի քիչ աչք փակել մանրուքների վրա գոնե այն ժամանակ, երբ գտնվում եք սիրելիի կողքին:

Բավական է անհարմար զգաք ձեզ, երբ առանց դիմահարդարման եք: Սովորեք ձեզ տեսնել և ընդունել իրական դեմքով:

Եվ կնոջ գլխավոր նպատակը երեխա ունենալը չէ: Նպատակ պետք է լինեն լավ ընտանիք ունենալը, երեխային լավ դաստիարակելը, սիրելի հոբբին, երջանկությունը: Միայն երեխային լույս աշխարհ բերելը բավական չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել