Վերլուծություններում զգացմունքներով չեն շարժվում, այլ սառը դատողությամբ, պատճառահետևանքային կապերի մանրակրկիտ քննարկմամբ: 
Կարճ` ՈՒՂԵՂՈՎ: Անգամ էնպիսի մուխաննաթ ոլորտում ինչպիսին «մեծն պոռնիկ պատմագիտություն»-ն է:
Էդպես էլ այս տարրական բանը մեր գլուխը չմտավ, մինչև օրս էլ պատմական դեպքերի վերլուծություններում առաջնորդվում ենք զգացմունքային, հուզական գնահատականներով ու ինքնագնահատականներով:
Ինչ կա-չկա լրիվ խառնել ենք իրար:
Հուզված, գրեթե լացակումած հայտարարում ենք, որ մենք տաղանդավոր, հերոսական ազգ ենք, աշխատասեր, հայրենասեր, արվեստի, գիտության, առաջին քրիստոնյա ազգն ենք, էս ենք, էն ենք...
Իսկ կլինի՞, դրա փոխարեն նստենք, մտածենք, ինչու ենք էսքան թշվառ, ճնշված, աղքատ, սոված, անկիրթ, անկազմակերպ, պոռոտախոս...
Էսօր ադրբեջանցի թուրքը, որին ըտենց քամահրանքով վերաբերվում ենք` Աքրամ Այլիսլի ունի, մենք ի՞նչ ունենք` Անանյա՞ն...
Երբ ուրիշն աշխատում էր, մենք նստած, մատներս օդում տնկած մեծ-մեծ փռթում էինք, եկան, մեր կողքով տվեցին անցան, մենք մնացինք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել