Takprosto.cc կայքը գրում է, որ ժամանակակից աշխարհում մարդիկ հաճախ ստիպված են ընտրություն կատարել աշխատանքի կամ գործունեության և լիարժեք քնի մեջ: Սովորաբար ընտրությունը կանգ է առնում աշխատանքի կամ գործունեության վրա: Իրականում քիչ քնելն ուղեղի վրա թողնում է հետևյալ ազդեցությունները:

  1. Արագ ծերացում: Անբավարար քունն օրգանիզմում ծերացման գործընթացի սկսման պատճառ է դառնում: Մարդիկ, ովքեր քիչ են քնում, իրենց իրական տարիքից ավելի մեծ տեսք ունեն և ավելի վատառողջ են:
  2. Մտածելու գործընթացների խանգարում: Եթե քիչ եք քնում, ուղեղը հնարավորություն չի ունենում նորմալ աշխատել: Այս դեպքում ուղեղն անկայուն ձևով է աշխատում:
  3. Տոքսիններով թունավորում: Ուղեղը, ինչպես և մյուս օրգանները, կարող է տոքսիններ կուտակել: Քնած ժամանակ տոքսինները դուրս են գալիս ուղեղից, այն մաքրվում է: Եթե քիչ եք քնում, մաքրման գործընթացը դանդաղ է կատարվում, և տոքսինները մնում են այնտեղ, որտեղ չպիտի լինեն:
  4. Ցածր սթրեսակայունություն: Որքան քիչ ժամանակ եք տրամադրում քնելուն, այնքան մեծ է հոգեբանական խնդիրների առաջացման հավանականությունը: Սթրեսի և հոգեկան ապրումների դեմ օրգանիզմը պայքարում է նաև քնի միջոցով: Քնի պակասը կարող է ագրեսիայի, դյուրագրգռության, վատ տրամադրության պատճառ դառնալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել