Yerkir.am-ը գրում է.

Բաքվի կենտրոնում՝ մետրոյի «Մայիսի 28» կայարանի մերձակայքում, պայթյուն է հնչել: Այս մասին տեղեկանում ենք sputnik.az-ից:

Դիլյարա Ալիևայի փողոցում գտնվող բազմահարկ շենքում գազի արտահոսք է եղել, ինչի հետևանքով էլ պայթյուն է առաջացել։

Հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում գտնվող գրենական պիտույքների խանութում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, իսկ ոստիկանները փակել են հարակից փողոցները:

Նշվում է, որ կան տուժածներ, որոնից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել