Դեմի Ռոուզը 18-ամյա պահանջված, բայց սկսնակ մոդել է, ում անվանում են 2-րդ Քիմ Քարդաշյան: Շատ աղջիկներ ձգտում են ունենալ նրա կլորիկ գրավիչ բարեմասնություններից:

Ինքը՝ Դեմին, վստահեցնում է, որ իր արտաքինի համար պարտական է միայն մայր բնությանը:

Նա խոստովանել է, որ գենետիկան կարևոր է, բայց գեղեցիկ արտաքինը խնամք է պահանջում, և ինքը հետևում է մարզասրահ այցերին: Ըստ նրա՝ ինքը շաբաթվա մեջ 4-5 անգամ մարզվում է:

Բայց երկրպագուները կասկածել են նրա խոսքերի անկեղծությանը, հատկապես այն ժամանակ, երբ համացանցում հայտնվել է աղջկա հին լուսանկարներից մեկը:

Նրա չափերը խիստ տարբերվում են այսօրվա տեսածից: Այնպես որ, շատերը համոզված են, որ նրա արտաքինը ընդամենը լավ վիրաբույժների աշխատանքի արդյունք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել