Operativ.am -ը գրում է

Հունվարի 26-ին ռուս-ուկրաինական սահմանի մոտակայքում Խարկովի սահմանապահները ձերբակալել են 1974 թվականին ծնված ՀՀ քաղաքացու, հայտնում է kh.depo.ua-ն:

Ուկրաինայի պետական սահմնապահ ծառայության տարածաշրջանային վարչությանից հայտնել են, որ տղամարդը փորձել է անօրինական ճանապարհով հատել սահմանը ոչ անցակետի հատվածով:

Քաղաքացին խախտել է սահմանը, քանի որ նրան երկարատև ժամկետով արգելվել է Ռուսաստանի տարածք մտնել:

Սահմանն ապօրինի հատելու փորձի համար ՀՀ քաղաքացու նկատմամբ քրեական վարույթ է սկսվել:

Նախատեսվում է դատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել