Չինացիները կրկին զարմացրել են: 9 ժամվա ընթացքում 1500 աշխատող կարողացել է նոր կայարանի համար երկաթուղի սարքել:

Նրանք ոչ միայն հիմքն են կառուցել, այլև տեղադրել են լուսակիրները և երթուղու կառավարման համակարգեր:

Շինարարները բաժանվել են 7 խմբի և զուգահեռաբար աշխատել՝ կատարելով տարբեր հանձնարարություններ:

Շինարարությունը սկսվել է հունվարի 19-ին և ավարտվել հունվարի 20-ին կեսգիշերից քիչ անց:

Նանլուն երկաթուղու 246 կմ երկաթգծի շինարարությունը շարունակվելու է և ավարտվելու այս տարի: Այն կապելու է Չինաստանի հարավ-արևելքը կենտրոնի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել