Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ նույնիսկ օրական 1 սիգարետ ծխելը բավարար է, որպեսզի սրտանոթային հիվանդությունների և կաթվածների ռիկսը մեծանա մոտ 50 տոկոսով։ Այս մասին ասվում է The BMJ ամսագրում հրապարակված հոդվածում։

Մասնագետները վերլուծել են ավելի քան 140 գիտական աշխատանքների արդյունքները, որոնք նվիրված են եղել առողջության վրա այդ սովորության ազդեցությանը։ Պարզվել է, որ նրանք, ովքեր նվազեցրել են օրական սպառվող սիգարետների քանակը՝ 20-ից հասցնելով 1-ի, միայն 50 տոկոսով են նվազեցրել կյանքի համար վտանգավոր հիվանդությունների զարգացման հավականությունը։ Համեմատած չծխողների հետ՝ սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը կազմել է 48 տոկոս։ Նրանց մոտ, ովքեր օրական 1 սիգարետ են ծխում, քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազում է 95 տոկոսով։

Գիտնականները նույնիսկ վերլուծել են տարբերությունը տղամարդկանց և կանանց համար ծխելու հետևանքներում։
Ինչպես պարզվել է, 100 կանանցից, ովքեր օրական ծխում են 20 սիգարետ, սրտանոթային հիվանդություններով տառապողների թիվը տղամարդանց համեմատ եղել է 7-ով ավելի, իսկ օրական 1 սիգարետ ծխողների մոտ տարբերությունը կազմել է 3։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել