Առողջ սննդակարգի անբաժանելի մաս պետք է կազմեն մրգերն ու բանջարեղենը։ Դրանք հարուստ են հակաօքսիդանտներով, վիտամիններով, բջջանյութով և հանքանյութերով։ Հոնն այն մթերքների շարքում է, որ պարտադիր պետք է ներառված լինեն ձեր սննդակարգում։

Արագացնում է նյութափոխանակությունը։ Հոնը պեկտին է պարունակում, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել միզաթթուն։

Ամրացնում է իմունիտետը։ Հոնը վիտամին C է պարունակում, որն օգնում է բարձրացնել օրգանիզմի պաշտպանական կարողությունները։ Օրվա ընթացքում կես բաժակ հոնի օգտագործումը կօգնի օրգանիզմը հագեցնել վիտամիններով։

Լավացնում է մաշկի վիճակը։ Օրվա ընթացքում մի բուռ հոն օգտագործելը կարող է օգնել ազատվել բշտիկներից։ Կարճ ժամանակ անց մաշկն ավելի առողջ և մաքուր կլինի։

Կօգնի ազատվել նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրներից։ Հոնը կարող է օգնել նաև նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց։ Ամեն անգամ ուտելուց 1-2 ժամ առաջ մի բուռ հոն կերեք։

Կօգնի թութքի սրացումների դեպքում։ Հոնի կորիզը բուսական յուղեր է պարունակում, որոնք հակաբորբոքային հատկություններ ունեն, ինչի արդյունքում օգնում են թեթևացնել այտուցը, ցավը։

Օգտակար է շաքարային դիաբետի դեպքում։ Հոնի հյութը կօգնի իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Ուտելուց առաջ օգտագործեք 50 գրամ հոնի հյութ, աստիճանաբար ավելացրեք՝ հասցնելով 200 գրամի։

Նպաստում է երիկամների աշխատանքին։ Հոնը միզամուղ հատկություն ունի, ինչի արդյունքում կարող է օգնել կանխարգելել այտուցների առաջացումը, մաքրել օրգանիզմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել