Բնակարանում յուրաքանչյուր տեսակ թափթփվածություն կարող է մեկնաբանել տվյալ ժամանակահատվածում ձեր հոգեկան կամ նյարդային վիճակի մասին:

Սեղանի վրա թողած կիսատ սուրճը պատմում է, որ այդ մարդը ղեկավարող է: Նա միշտ ունի բոլոր հնարավոր նախագծերը իրավիճակի համար: Նա խստապահանջ, անհամբեր և ամբիցիոզ մարդ է: Նա կյանքում շատ բանի կհասնի` բացի բաժակը լվանալուց:

Կան մարդիկ, ում մոտ ոչ միայն բաժակն է, այլ` մի ամբողջ չլվացած սպասք: Դա ինքնասիրահարվածության մասին է պատմում: Նա շփվող է և շատ ընկերներ ունի: Բայց նա քիչ է մտածում ապագայի մասին: Իսկ ափսեները նրա պես թագավորական անհատի համար չեն:

Մարդը, ով գուլպաները պահում է մահճակալի տակ, խնայող է և փողը քամուն չի տալիս: Նրա համար է ընտանեկան կյանքը:

Մարդիկ, ովքեր թողնում են անկողինը չհավաքած կամ թափթփում են իրերն ամենուր, միշտ զբաղված են: Նրանց դուր է գալիս գալ տուն, հագուստով թավալվել անկողնում, շորերը գցել հնարավորինս մոտ տեղ, որպեսզի ժամանակ չկորչի:

Կեղտոտ պատուհանները դեպրեսիայի մեջ գտնվող մարդու մասին են պատմում: Դա խոսում է շրջակա միջավայրից ենթագիտակցորեն թաքնվելու մասին: Եթե դուք թափթփված եք թողնում տուփերը, պայուսակները, տոպրակները, ապա պատրաստ եք կյանքի մեծ փոփոխությունների և շատ եք սպասում դրանց:

Իսկ ահա կեղտոտ զուգարանը պատմում է, որ այդ մարդը կյանքի մեծ հարվածներ է ստացել: Կան սխալներ և չմոռացված վիրավորանքներ: Նրա համար դժվար է փակել անցյալի դուռը:

Կեղտոտ լոգարանով մարդիկ չկողմնորոշվող են: Նրանց անպայման պետք է մեկը ցույց տա անելիքը: Նրանք միշտ աջակցություն են փնտրում:

Հոգեբաններն ասում են, որ բնակարանի թափթփվածությունը սկսում է գլխում խառնաշփոթից: Այնպես որ, առաջին հերթին ազատեք ինքներդ ձեզ վրա, և դասավորվող մտքերի հետ կդասավորվի նաև բնակարանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել