Panorama.am-ը գրում է.

Forbes պարբերականը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաները-2018» վարկանշային աղյուսակը՝  ներկայացնելով, թե գործարարները մեկ տարում որքան գումար են վաստակել տարածքները վարձակալության տալու միջոցով:

Ըստ պարբերականի՝  «Կիևսկայա պլոշչադ»-ի («Киевской площади»)  սեփականատերեր Զարահ Իլիևն ու Գոդ Նիսանովը վեց տարի շարունակ  գլխավորում են վարկանիշային աղյուսակը: Նրանք մեկ տարում վարձակալության միջոցով վաստակել են ավելի քան 1.5 մլրդ դոլար:

Ընդհանուր առմամբ, վարկանշային աղյուսակում ներառված  30 մասնակիցները վարձակալության միջոցով մեկ տարում վաստակել են 8 մլրդ դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել